Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am

Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am

Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը, որի 3 կաթիլը պարունակում է 0,5 մգ նիտրոգլիցերին, և 1%-անոց 0,5 կամ 1 մգ նիտրոգլիցերին պարունակող յուղային լուծույթը` պատիճներով:

Նիտրոգլիցերինը լավ ներծծվում է բերանի լորձաթաղանթից, այդ պատճառով հաբը պահում են լեզվի տակ` 40-60 վրկ, մինչև լրիվ ներծծվելը: 1%-անոց լուծույթի կիրառման դեպքում 1-2-3 կաթիլ լցնում են լեզվի տակ: Արյան մեջ անցնելով` նիտրոգլիցերինը ցավազրկող ազդեցություն է գործում: Դա պայմանավորված է մաշկի, մկանների, որովայնային օրգանների մանր անոթների վրա նրա արագ և արտահայտված անոթալայնիչ ազդեցությամբ: Դրա արդյունքում պակասում է արյան հոսքը դեպի սիրտ և սրտամկանի պահանջը թթվածնի նկատմամբ նվազում է:

Նիտրոգլիցերինը, միաժամանակ, հանում է կորոնար զարկերակների սպազմը և մեծացնում միոկարդի արյան հոսքը: Այս ամենի հետևանքով վերանում է սրտի իշեմիան:

Սակայն, երբեմն պատրաստուկի ընդունման ժամանակ դիտվում են կողմնակի երևույթներ կամ անհատական զգայունություն:  Այդ պատճառով նրա ընդունման համար պետք է որոշ կանոններ պահպանել:

Սկզբում միանգամյա դոզան պետք է լինի ½ հաբ կամ 1%-անոց լուծույթի 1-2 կաթիլ: Այդ առաջին ընդունումը ցանկալի է կատարել նոպայից դուրս և բժշկի ներկայությամբ, ով կարող է պարզել դեղի նկատմամբ անհատական զգայունությունը, արյան ճնշման անկման և պուլսի ցուցանիշները:

Ստենոկարդիայի նոպայի ժամանակ հիվանդը պետք է դադարեցնի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, նստած կամ պառկած դիրք ընդունի: Եթե ցավը չի անցնում, անհրաժեշտ է ընդունել նիտրոգլիցերին` նստած կամ պառկած վիճակում, քանի որ անոթների արագ լայնացման արդյունքում կարող է դիտվել ճնշման կտրուկ անկում և ուշագնացություն:

Նիտրոգլիցերինը կարելի է ընդունել յուրաքանչյուր 5 րոպեում` մեկ անգամ, քանի դեռ ցավը չի դադարել, բայց 3 հաբից ոչ ավելի` 15 րոպեի ընթացքու: Դեղի ազդեցությունը կարճատև է, ընդամենը 10-15 րոպե: Այդ պատճառով այն կարելի է շատ անգամ ընդունել: Օրվա դոզան առաջարկվում է 6 հաբ:

Նիտրոգլիցերինի ընդունման ժամանակ հաճախ դիտվում է գլխացավ, ականջներում` աղմուկ, և այդ պատճառով հաճախ հիվանդները հրաժարվում են այն ընդունել: Սակայն դա սխալ մոտեցում է, հատկապես, որ այդ ախտանիշները ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Իսկ դրանցից խուսափելու համար կարելի է դոզան պակասեցնել ½ հաբ կամ 1-2 կաթիլ` շաքարի կտորի վրա: Եթե այդ դոզան ևս գլխացավ է առաջացնում, ապա կարելի է 1%-անոց նիտրոգլիցերինը համակցել մենթոլի 3%-անոց սպիրտային լուծույթի հետ: Ըստ Վոտչալի հետազոտության, մենթոլը լուծիչի դեր է կատարում և ուժեղացնում է նիտրոգլիցերինի ազդեցությունը: Այդ կերպ դադարեցվում է ստենոկարդիայի նոպան՝ առանց գլխացավի:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ